Պատմություն

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին: Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս … [Read more…]

Պատմություն

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից: Միհրդատ 6-ը … [Read more…]

Ճամփորդություն դեպի Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան

Մենք ընկեր Դիաննայի հետ որոշեցինք գնալ Ալեք և Մարի մանուկյանների գանձատուն թանգարան: Ճանապարհին որոշեցինք նաև այցելել եկեղեցի, որը կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Եկեղեցում մոմ վառեցինք և աղոթեցինք, ապա գնացինք դեպի տուն-թանգարան: Սկզբում ծանոթացանք Ռուբեն Սևակի սիրային նամակներին, իսկ հետո  նաև նայեցինք նկարներ, որտեղ պատկերված … [Read more…]

Պատմություն

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ … [Read more…]

Պատմություն

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր … [Read more…]

Էրեբունի թանգարան

Մեր հերթական ճամփորդությունը դասընկերներիս հետ, դեպի Էրեբունի թանգարան էր, քանի որ պատմության դասին մենք ուսումնասիրում ենք Վանի թագավորությունը և ուրարտական արքաների կենսագրությունը, մեր պատկերացումներն ավելի տպավորիչ և անբողջական կլինեին թանգարանում տեսնել և շոշափել դեռ մ.թ.ա. ից պահպանված նմուշներ։ Մենք մինչև թանգարան գնալը, նախ ուսումնասիրեցինք թանգարանի պատմությունը , թեպետ առաջին անգամ չէինք լինելու այնտեղ։ Թանգարանում Գիդը … [Read more…]

Պատմութուն

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։ Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։ Հայկական … [Read more…]

Պատմություն

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը: Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց: Հայերն աքեմենյան զորքի կազմում … [Read more…]

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

Պարույր նահապետը` հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշպարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշպանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր: Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին … [Read more…]

Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը Հայրենիքը այն տարացքն է որտեղ, դու ծնվել ես,  արարել ես,սովորել ես, կելտել ես պատմություն: 2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք ,Տուրուբերան, Կորճայք, Մոկք, Պարսկահայք, Վասպուրական , Սիւնիք Արցախ, Փայտակարան, Ուտիք Գուգարք, Տայք, Այրարատ: 3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները Մեծ Հայքի թագավորությունն ուներ 300 … [Read more…]