Բնագիտություն

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է: Վալենտականությունն արտահայտվում է ամբողջ թվերով և գրվում է տարրի քիմիական նշանի վերևում` հռոմեական թվանշանով: Օրինակ Մեթանի մոլեկուլում տարրերի վալենտականությունը նշվում է հետևյալ կերպ. CH4IIV Քիմիական տարրերի վալենտականություն հասկացությունը պատկանում է (1852 թ.) անգլիացի նշանավոր քիմիկոս էդվարդ Ֆրանկլենդին: Էդվարդ Ֆրանկլենդ (1871-1937) Ըստ նրա՝ քիմիական միացության մոլեկուլում տարրի վալենտականությունը հավասար … [Read more…]

Ամփոփիչ աշխատանք

Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը: Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։   Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից: Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և գնում է գետնի մեջ։   Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք … [Read more…]

Բնագիտություն

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևը, չափերը, գույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են: Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը: Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի … [Read more…]

Բնագիտություն

Դասարանական աշխատանք 1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։ 25 սմ 2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։ 3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։ Հավաքող ոսպյակների շնորհիվ 4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։ Հետևել աչքի հիգենային, այսինքն գիրք պարկած չկարդալ,Համակարգիչ քիչ օգտագործել:

Բնագիտություն

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։ Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։ Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք։Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի … [Read more…]

Բնագիտություն

Հաստատուն մագնիսներ Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար … [Read more…]

Բնագիտության Ամփոփում

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը: Ջերմաստիճանը դա մարմնի տաքության քանակն է։ Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում: Երբ տաք և սառը մարմինները իրար են հպվում ժամանակի ընդացքում նրանց ջերմաատիճանը հավասարվում է։ Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես: Սենյակի, մարմնի, օդի։ Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Շատ զգույշ քանի որ նա շատ վտանգաոր է։ Ո՞ր երևույթներն են կոչվում … [Read more…]

Ջերմային էներգիայի աղբյուրները

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը: Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ … [Read more…]

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ: Օրինակ Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը: Հալում և պնդացում Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:  Հալման հակառակ երևույթը, երբ … [Read more…]

Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք: Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն: Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։ Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը: Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց: Ընդունված … [Read more…]