Ճամփորդություն դեպի Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան

Մենք ընկեր Դիաննայի հետ որոշեցինք գնալ Ալեք և Մարի մանուկյանների գանձատուն թանգարան: Ճանապարհին որոշեցինք նաև այցելել եկեղեցի, որը կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Եկեղեցում մոմ վառեցինք և աղոթեցինք, ապա գնացինք դեպի տուն-թանգարան: Սկզբում ծանոթացանք Ռուբեն Սևակի սիրային նամակներին, իսկ հետո  նաև նայեցինք նկարներ, որտեղ պատկերված էին ցեղասպանությանից տեսարաններ, տխրեցինք շատ, քանի որ այդ ամենի մեջ խորը թախիծ ու տխրություն կար։ Մենք եղանք նաև գլխավոր դահլիճում, որտեղ տեսանք հայ արքաների մասունքներ: Մեր օրը հագեցած էր և հետաքրքիր, Ընկեր Դիաննաին շնորհակալություն լավ ճամփորդության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *