Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։ Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ … [Read more…]

Պատմություն

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։ Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին … [Read more…]

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։ Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի … [Read more…]

Թագավորության հզորացումը

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։ Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր … [Read more…]

Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումներս

Այս ուսումնական շրջանն ինձ համեր շատ ուսուցանող էր, հետաքրքիր։ Բոլոր առարկաներից ստացել եմ նոր գիտելիքներ։ Մի քանի նոր առարկաներ ենք ուսումնասիրել, օրինակ պատմություն, որն անչափ հետաքրքիր է  ուսումնասիրելն ու մեր ժամանակների հետ զուգահեռներ անցկացնելը։ Ազատ ժամերիս կարդացել եմ հետևյալ գրքերը ՝ «Շերլոք Հոլմսը և Բասկերվիլների շունը»,  «Շերլոք Հոլմսի հրաժեշտի խոնարումը» ,  հեղինակն  է Արթուր Կոնան … [Read more…]

Վանի թագավորության հիմնադրումը։

  Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։ Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային  պատմության մեջ։ Աստվածաշնչում այդ թագավորությունը … [Read more…]

Արատտա

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։ Հայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք … [Read more…]

Հայկական առաջին պետական կազմավորումները

Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։ Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ … [Read more…]

Հայկական հարսանիք

Հայերն ունեն բազմաթիվ ավանդույթներ, սովորույթներ և ծեսեր, որոնք կապված են վառ իրադարձությունների հետ՝ թե՛ ուրախ, ինչպիսիք են հարսանիքներն ու կնունքները, և թե՛ տխուր, ինչպիսին են, օրինակ, թաղումները։ Կան նաև յուրօրինակ ընտանեկան տոներ։ Ոչ բոլորն են հետևում ավանդույթներին, որոշներն արդեն մոռացվել կամ փոփոխել են: Դրանց ավելի ակնածանքով են վերաբերվում մեծ քաղաքներից հեռու բնակավայրերում։ Հարսանիք Ըստ ավանդույթի փեսայի ծնողները … [Read more…]

Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Հայաստանը՝ հնդեվրոպական նախահայրենիք։ Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 18-19 դարերում ժողովուրդների ու նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները … [Read more…]