Ավետիք Իսահակյան

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս, Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս. Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս, Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս: Կյանքս կտամ սրտից բխած համբույրին, Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր: Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին, Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր: Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, … [Read more…]

Ավետիկ Իսահակյան

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան Կայծակեղեն թրերի, Գագաթներդ՝ բյուրեղ վրան Թափառական ամպերի։   Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, Լճակներդ՝ լույս-փերուզ. Առուներդ՝ մեջքիդ փայլուն Պերճ գոտիներ ոսկեհյուս։ Աղբյուրներդ գիշեր ու զօր Խոսքի բռնված իրար հետ, Վտակներդ գիլ ու գլոր Աբրեշումե փեշերեդ։ Թիթեռներդ՝ հուր-հրեղեն Թռչող-ճախրող ծաղիկներ, Զառ ու զարմանք երազներեն Պոկված ծվեն-ծվիկներ։ Ծիրանավառ դու թագուհի, Բուրումների դու աղբյուր, Ծաղիկներդ … [Read more…]

Ավետիկ Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։   Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 18 (30), 1875, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն – հոկտեմբերի 17, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։