Աշխարհը դատարկ կլիներ…

Աշխարհը դատարկ կլիներ, եթե չունենայինք լավ ընտանիք և սրտացավ ու իսկական ընկերներ։ Պատկերացրեք, եթե չունենայինք լավ ընկեր, ի՞նչ էիք անելու, ու՞մ էինք պատմելու մեր գաղտնիքները: Ես ունեմ շատ ընկերներ, որոնց կարող եմ վստահել իմ գաղտնիքները, որոնց կողքին ես ինձ լավ եմ զգում ու մենք միասին հաճախ լավ ժամանակ ենք անցկացնում։ Մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկը՝ լավ ընկեր լինելն է, եթե ընկեր չես կարողանում լինել , ապա փոխադարձը չես կարող նաև պահանջել: Ընկերին ճանաչում են դժվար պահերում: Ընկերները չեն լինում վատը և լավը, եթե դու նրան կոչում ես ընկեր, ապա նա լավն է ու ամբողջ կյանքի համար է։ Ինձ համար առաջնային է նաև ընտանիքս, ծնողներիս խորհուրդներն ինձ օգնում են կարևոր որոշումներ կայացնելիս։ Գիտեմ, երբ զայրանում են ու ինչ- որ բանից դժգոհ են, դա միայն իմ՝ լավ ապագա ունենալու ու ապագայում ամուր կանգնելու համար է։ Անհետաքրքիր ու դատարկ կլիներ աշխարհը, եթե չունենայիր անելիքներ, պարտականություններ, երացանքներ, ցանկություններ ու նպատակներ ու ապրեիր անիմատ, ասենք առավոտյան արթնանայիր ու ոչինչ չունենայիր անելու ու այդպես պարապ- սարապ օրերը մաշեիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *