Մայրենի

Կայծակեղեն թրերի, Գագաթներդ՝ բյուրեղ վրան Թափառական ամպերի։ Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, Լճակներդ՝ լույս-փերուզ. Առուներդ՝ մեջքիդ փայլուն Պերճ գոտիներ ոսկեհյուս։ Աղբյուրներդ գիշեր ու զօր Խոսքի բռնված իրար հետ, Վտակներդ գիլ ու գլոր Աբրեշումե փեշերեդ։ Թիթեռներդ՝ հուր-հրեղեն Թռչող-ճախրող ծաղիկներ, Զառ ու զարմանք երազներեն Պոկված ծվեն-ծվիկներ։ Ծիրանավառ դու թագուհի, Բուրումների դու աղբյուր, Ծաղիկներդ հազար գույնի, Հազար անուն, հազար … [Read more…]

Երկրի ձևը չափերը

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ: Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև: Միջին դարերում Երկրի … [Read more…]

Բնագիտություն

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև … [Read more…]