Եղիշե Չարենց

Ես այսօր մի քանի  դասընկերներիս հետ Եղիշե Չարենցի  տուն-թանգարանում էի: Պարզվում է թանգարանը հմնադրվել է Երևանի հենց այն նույն տանը, որտեղ մի ժամանակ ապրել է Եղիշե Չարենցը: Այդ տան երրորդ հարկում բնակվել է Չարենցը, իսկ հետագայում, երբ այն վերածվել է թանգարանի, պետությունը նվիրել է ներքևի երկու հարկը ևս, ցուցանմուշների համար: Շուրջ 10 տարվա հավաքչական աշխատանքներից հետո  1975 թվականին թանգարանն  իր դռները բացել է Չարենցասերների առաջ: Ամեն ինչ այնքան տպավորիչ ու անհավատալի է թվում, երբ պատկերացնում ես, որ դու հենց այն նույն սենյակում ես, որտեղ մեծ բանաստեղծը  իր գրուխգործոցներն է գրել:Դիմացդ հենց այն նույն դաշնամուրն է, որը վարպետն իր դուստրերի համար է գնել, գրասեղանաը, լամպը,ամեն ինչ պահպանվել է նույնությամբ: Թանգարանում մենք Չարենց արտասանեցինք. ամենուրեք նրա խորիմաստ մտքերն էին՝ խրատող ու սովորեցնող: Ինձ տպավորած նրա խորը մտքերից միքանիսը. <<Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր>>: <<Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվում եմ>>:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *