Ճանաչենք Հայաստանը

Հարթավան գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (XIXXX-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (VXIII-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (VVI-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։ Հարթավանում են գտնվում XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։

Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ.[4], ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում[5]։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.[6]։

 

Ուշի

 

Ուշի գյուղը նաև ճանաչված է եղել որպես Հուշի[2]։ Գյուղը տեղակայված է Արագած լեռան հարավարևելյան փեշերին։

Ըստ ավանդության` Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է, և դրա վերջին ապացույցը երևացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի։

Գյուղի բնակիչներրի մոտ տարածված է նաև անվան ծագման վերաբերյալ մեկ այլ տարբերակ։ Ըստ որի՝ երբ թուրք զինվորների կողմից պաշարված է եղել գյուղը, բնակիչներին օգնական զորք է եկել՝ միայն թե ուշացած։ Նրանց դիմաց դուրս է եկել բնակիչներից մեկը և ասել է. << Ուշի, ուշի>>: Այսինքն՝ արդեն ուշ է, որտեղից էլ մնացել է գյուղի անունը՝ Ուշի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *