Դաս

Ագռավն ու աղվեսը
Աթաբեկ Խնկոյան
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։
Հարցեր և առաջադրանքներ
1.Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Կուռ-թև
ճուռ-ոտք
մտիկ-նայել
մախմուր-թավիշ
ագի-պոչ
խաս-նուրբ, լավորակ
ղումաշ-նուրբ
ատլաս-մետաքս
ազի-մայրիկ
բկով-կոկորդ
շողոքորթ-կեղծավոր
ըռխեց-աղմուկ հանել

2.Գտրի՛ր տրված բառերի հոմանիշները և տեղադրիր համապատասխան տեղը՝ զվարթ, արփի, ներկել, խոշոր, ողջույն:
արև-
բարև-
մեծ-
ուրախ-
թաց-
գունավորել-
3.Գտրի՛ր տրված բառերի հականիշները և տեղադրիր համապատասխան տեղը՝ անխելք, զով, խավար, մանուկ, սև, անգույն,
լույս-
գունավոր-
շոգ-
ծեր-
սպիտակ-
խելացի-
4.Շարունակի՛ր նախադասությունը:
Անտառուկ կար մի մեծ ծառ, որը ուներ____________________________________________:
Ոզնին որոշեց գլորվեր, որովհետև________________________________________________:
Իմ անունը __________________ է, որովհետև_______________________________________:

5.Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:
Մի ագռավ պանիր է գտնում, նստում է ծառին, որ ուտի, հոտն էլ չի հասցնում քաշել, երբ հայտնվում է աղվեսն ու սկսում է գովել ագռավին։
Աղվեսն այնքան խորամանկորեն, գեղեցիկ բառերով շողոքորթում է ագռավին՝ ասելով, որ նա շատ լավ է երգում և խնդրում է, որ երգի իր համար։
Ագռավն հմայված բացում է բերանը, որ երգի, պանիրն ընկնում է բերանից, աղվեսն առնում ու փախչում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *