Քիմիա

Նյութերը, որոնցից կազմված են ֆիզիկական մարմինները, իրենց հերթին կազմված են մասնիկներից` մոլեկուլներից:

Մոլեկուլները բաժանելի մասնիկներ են, դրանք կազմված են ավելի փոքր մասնիկներից` ատոմներից:

Ատոմ հունարեն նշանակում է անբաժանելի. քիմիական ճանապարհով այն չի բաժանվում, սակայն ֆիզիկական ճանապարհով այն բաժանվում է առավել փոքր, այսպես կոչված տարրական մասնիկների:

Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից:

download (2).jpg

Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից` պրոտոններից  և  զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասար, բայց  լիցք չունեցող մասնիկներից` նեյտրոններից:

images (12).jpg

Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմի միջուկի բաղադրության փոփոխություն տեղի չի ունենում:

Միջուկի շուրջը առկա էլեկտրոնների թիվը հավասար է միջուկում առկա  պրոտոնների թվին, հետևաբար, ատոմն էլեկտրաչեզոք է: Պրոտոնների թիվը հավասար է միջուկի դրական լիցքին կամ քիմիական տարրերի պարբերական համակարգում այդ տարրի ատոմային համարին (կարգաթվին):

Նեյտրոնները, տեղավորվելով դրական լիցքավորված պրոտոնների միջև, խոչընդոտում են նրանց փոխադարձ վանումը: Նեյտրոնների թիվը ատոմի միջուկում  պրոտոնների թվից կամ մեծ է, կամ էլ հավասար:

Ատոմի զանգվածը հիմնականում պայմանավորված է միջուկի զանգվածով:

Միջուկի նույն դրական լիցքով ատոմների համախումբը անվանում են քիմիական տարր: Դրանք հաճախ հանդիպում են տարատեսակ ատոմների ձևով, որոնք տարբերվում են միջուկում պարունակվող նեյտրոնների թվով:

Ատոմի միջուկում առկա պրոտոնների (Z) և նեյտրոնների (N) գումարի թիվն անվանում են ատոմի զանգվածային թիվը (A)՝

A=Z+N

Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնք տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար և զանգվածային թվով, անվանում են իզոտոպներ:

Օրինակ՝  A(Li)=3+4=7

images 222(14).jpg

Տարրի իզոտոպները նշվում են միևնույն քիմիական նշանով, բացառությամբ ջրածնի:

Օրինակ՝ Օ,816Օ,817Օ,818

Ջրածնի իզոտոպներն են՝ պրոտիումըH11, դեյտերիումը,  D12, տրիտիումը T13:

download111 (3).jpg

 

Պատասխանել հարցերին

  1. Սահմանի՛ր քիմիական տարր հասկացությունը` հաշվի առնելով ատոմի կառուցվածքը:

Քիմյական տարերը նյութեր են որոնք էլ իրենց հերթին կազմվածեն ատոմներից:

  1. Սահմանի՛ր իզոտոպ հասկացությունը:
  2. Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնք տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար և զանգվածային թվով, անվանում են իզոտոպներ:
  3. Ընտրի՛ր ճիշտ տարբերակը.
    ա) ատոմը բացասական լիցքավորված մասնիկ է.
    բ) ատոմի լիցքը հավասար է պրոտոնների թվին.
    գ) ատոմն էլեկտրաչեզոք մասնիկ է.
    դ) ատոմը դրական լիցքավորված մասնիկ է:
  4. Ամբողջացրո՛ւ ստորև գրված արտահայտությունները.
    ա) ատոմի գրեթե ամբողջ զանգվածը կենտրոնացված է միջուկում.
    բ) իզոտոպի զանգվածային թիվը հավասար է միջուկում առկա պրոտոնների և նետրոնների գումարային թվին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *