Հեխափոխություն

Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլևին իշխանության եկավ 1941 թվականին՝ երկիր բրիտանական և սովետական զորքերի մուտքից և հոր՝ Ռեզա Փահլևիի հեռացումից հետո։ Նրա կառավարումը իրանում ընդհատվեց 1953 թվականին երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները։

Շարժումը ղեկավարում էր վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող նավթահանող ընկերությունները։ Սրան ի պատասխան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բոյկոտեցին իրանական նավթը, իսկ 1953 թվականի օգոստոսի 19-ին արևմտյան ուժերի հովանավորությամբ իշխանության եկան պրոեվրոպական ուժերը[9][10]։ Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց։ Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին։

Մոհամմադ Մոսադեղ

Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ արևմտականացման քաղաքականություն։ Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆ-ի կողմ։ Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ։ Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին։ Միապետությունում ընդդիմությունը արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում Իրանի պետական անվտանգության նախարարության (سازمان اطلاعات و امنیت کشور‎ — Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից։ Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից Ռուհոլլա Խոմեինին: Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ։

Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը։ 1963 թվականի հունիսի 5-ին Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր։ Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ։ Խոմեինին տնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը։ 1964 թվականի նոյեմբերին Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից։

Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը։ Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց իսլամական հանրապետութուն։ Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում։

Իմամ Խոմեյնին էլ իր աքսորի տարիներին, ինչքան էլ որ ցանկանում էր միայն կոչ անել ժառանգական միապետության փոխարեն ստեղծել իսլամական պետություն, որը կղեկավարվեր հոգևոր իրավաբանների կողմից (ֆեղ- فقها) , նա ակամայից մատնանշելով իշխող միապետական ռեժիմի թերություններն ու թույլ կողմերը՝ նպաստել էր Իրանի մուսուլմանների շրջանում զանգվածային դժգոհությունների առաջացմանը։ Ինչպես նաև, այս նույն ժամանակաշրջանում սկսեցին ձևավորվել իսլամական գաղափարախոսության կողմնակից պահպանողական-ձախակողմյան մարքսիստական մի շարք կազմակերպություններ, որոնք այն համոզմունքն ունեին, որ իշխող վարչակարգի դեմ զինված պայքարի պետք է դիմել։

Այս ընթացքում շահի քաղաքականությունը չէր փոփոխվում։ 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը։

Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը։ Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել սև խավիար, այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար։ Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր։ 1976 թվականին շահը որոշեց փոխել ավանդական իրանական օրացույցը։ Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան։ Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *