Քիմիայի պատմության ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ քիմիական տարրեր։ Քանի որ դրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում և ժամանակաշրջաններում՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, քիմիական տարրերի անվանումների ստուգաբանությունըկապվում է տարբեր լեզուների և մշակույթների հետ։ Քիմիական տարրերի անվանումները կարող են ծագել տարբեր աղբյուրներից՝ երբեմն այն գիտնականի անունով, որը հայտնաբերել է այն, կամ այն վայրի անունով, որտեղ տարրը հայտնաբերվել է։ Որոշ տարրեր ունեն լատիներեն կամ հունարենարմատներ, որոնք բխում են տարրի հատկություններից կամ կիրառությունից։
Վայրի անունով
118 քիմիական տարրերից 32-ի հայերեն անվանումները կապված են Երկրի վրա գտնվող վայրերի հետ, ևս 8-ն անվանակոչվել են Արեգակնային համակարգիմարմինների անունով.
- հելիում` Արեգակի,
- տելուրիում` Երկրի,
- սելեն` Լուսնի,
- ուրան, նեպտունիում և պլուտոնիում[Ն 1]` Արեգակնային համակարգի մոլորակներիանուններով,
- ցերիում և պալադիում` Արեգակնային համակարգի փոքր մոլորակների անուններով[1]։
Մարդկանց անուններով
Հիմնական հոդված՝ Մարդկանց անվամբ կոչված քիմիական տարրերի ցանկ
19 տարրերի անվանումներ կապված են 20 անձանց անունների հետ (կյուրիում տարրն անվանվել է Մարիև Պիեռ Կյուրիների անունով)։ 15 տարր անվանվել է գիտնականների անունով, ևս չորսն անուղղակիորեն կապված են այլ անձանց անունների հետ[2]։ Գլեն Սիբորգը և Յուրի Հովհաննիսյանը միակ գիտնականներն են, որոնց անունով քիմիական տարրեր են անվանակոչվել դեռևս նրանց կենդանության oրոք։ Գիտնական չհանդիսացող չորս անձանց անուններով տարրերն իրականում անվանվել են որևէ վայրի կամ հաստատության անունով, որն իր հերթին անվանված է եղել այդ մարդկանց անունով.
- Սամարիում տարրի անվանումը կապված է սամարսկիտհանքանյութի հետ, որից այն առանձնացվել է։ Վերջինս իր հերթին անվանվել է ինժեներ Վասիլի Սամարսկի-Բիխովեցի անունով։
- Բերկլիում և լիվերմորիում տարրերը կոչվում են Բերքլի և Լիվերմորքաղաքների անուններով, որտեղ համապատասխանաբար գտնվում են Կալիֆոռնիայի համալսարանի ճառագայթային լաբորատորիան և Լիվերմորի ազգային լաբորատորիան։ Իսկ ամերիցիումտարրն Ամերիկա աշխարհամասիանվան միջոցով անուղղակիորեն կապված է Ամերիգո Վեսպուչիի հետ։
- Դիցաբանական կերպարի անունով
Բազմաթիվ տարրեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն անվանվել են դիցաբանական կերպարների անուններով։ Ցերիում, եվրոպիում, հելիում, իրիդիում, նեպտունիում, նիոբիում, պալադիում, պլուտոնիում, պրոմեթիում, սելեն, տիտան, թորիում, ուրան և վանադիումտարրերի անվանումները կապված են աստվածությունների և առասպելական կերպարների հետ։
Միներալների անուններովՈրոշ տարրեր անվանվել են այն միներալների անուններով, որոնցում հայտնաբերվել են։ Օրինակ` բերիլիումն այդպես է կոչվել բերիլմիներալի անունով։
Հայերեն անվանումներ
Քիմիական տարրերի անվանումների մեծ մասը միջազգայնորեն կիրառվող անուններ են։ Որոշ անվանումներ, սակայն, գործածվում են միայն հայերենում։ Դրանք են` ջրածին, թթվածին, ածխածին, ծծումբ, երկաթ, պղինձ, արծաթ, անագ, ծարիր, ոսկի, սնդիկ, կապար։
Դու արդեն գիտես
Գիտության բնագավառում տեղեկության փոխանցումն իրա– կանացվում է համապատասխան մասնագիտական լեզվով, որը պարունակում է որոշակի ընդհանուր նշանային համակարգ:
Քիմիական տարրերի նշանները գրվում են այդ տարրի լատիներեն անվանման առաջին տառով (մեծատառ): Մի քանի տարրի անվանումների սկզբնատառերը համընկնելու դեպքում սկզբնատառին ավելացվում է հաջորդ տառերից մեկը (փոքրատառ):
Ներկայումս հայտնի քիմիական տարրերը 118-ն են: Այդ տարրերի ատոմներից 92–ը հայտնաբերվել են բնության մեջ (բնական են), մյուսները ստեղծվել են արհեստական ճանապարհով։
Դու արդեն կարող ես
Գրել և ճիշտ արտասանել առավել հաճախ գործածվող քիմիական տար– րերի նշանները:
Ներկայացնել քիմիական տարրերի հայերեն և լատիներեն անվանումները
Պատասխանել հարցերին
1)Քանի՞ բնական քիմիական տարր է հայտնի:
92
2)Քանի՞ տարր է ստացվել արհեստական եղանակով:
26
3)Ինչո՞ւ են որոշ տարրերի նշանները գրվում մեկ տառով, իսկ մյուսներինը՝ երկուսով:
Քիմիական տարրերի անվանումները կարող են ծագել տարբեր աղբյուրներից՝ երբեմն այն գիտնականի անունով, որը հայտնաբերել է այն, կամ այն վայրի անունով, որտեղ տարրը հայտնաբերվել է։ Որոշ տարրեր ունեն լատիներեն կամ հունարենարմատներ, որոնք բխում են տարրի հատկություններից կամ կիրառությունից։
4)Լրացրո՛ւ տարրերի հայերեն անվանումները և մասնիկի անվանումը:
ա) Երկտարր նյութը` երկաթի սուլֆիդը, գրառվում է Fe և S նշաններով, քանի որ այն կազմված է երկաթից և ածղածին տարրերի խառնուրթից:
բ) Քիմիական միացությունը` մեթանը, գրառվում է C և H նշաններով, քանի որ այն կազմված է ածղածինից և ջրացինից տարրերի խառնուրթից
գ) Նյութի՝ պղնձի բրոմիդի որակական բաղադրությունը գրառվում է Cu և Br նշաններով, քանի որ այն կազմված է պղինձ և բրոմ տարրերի խառնուրթից :
5)Ներկայացրո՛ւ տեսանյութով առնվազն 3 տարրի անվանումների ստեղծման պատմությունը: