- Հին Հռոմ քաղաք-պետությունը հիմնվել է Ք. ա. 753 թ. Միջին Ւտալիայում՝ Տրիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճել է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դարձել է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։
Հին Հռոմի հիմնադրման մասին առասպել
Ըստ Հռոմի ստեղծման վերաբերյալ լատինական առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 753 թվականի ապրիլի 21-ին Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Տիբեր գետի ափին։ Քաղաքի սկզբնադիրներն էին Տրոյայի արքայազն Էնեասից սերող Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները:
Պատմություն
Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական պարբերափուլերի, որոնք ընդգրկում են քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակահատվածը։ Ստորև նշված են Հռոմի պատմության երեք հիմնական պարբերափուլերը․
Հետաքրքիր Փաստեր Հռոմի մասին
1. Հռոմեացիներն ըմպում էին գլադիատորների արյունը: Հին Հռոմում սովորություն ունեին խմելու սպանած գլադիատորների արյունը` հավատալով, որ այդպես վերցնում են նրանց ուժը:
2. Մանուշակագույնը հարուստների գույնն էր համարվում: Հին Հռոմում սովորություն ունեին անծանոթներին դիմավորել` ըստ հագուստի, ավելի շուտ, ըստ հագուստի գույնի:
3. Հաստ հոնքերը խելքի նշան էին: Հռոմում կանանց շրջանում գնահատվում էին հաստ հոնքերը, ինչը բարձր ինտելեկտի նշան էր համարվում:
4. Ատամնաբուժությունը մեծ պահանջարկ ուներ: Հին Հռոմում ատամնաբույժներ կային, իսկ հռոմեացիները բավականին մեծ խնամքով հոգ էին տանում ատամների մասին:
5. Թույն խմելու սովորություն կար: մեր թվարկության առաջին դարից սկսած` հռոմեացի կայսրերն ամեն օր ոչ մեծ քանակությամբ թույն ընդունելու ավանդույթ էին սահմանել` իմունիտետ ձեռք բերելու նպատակով:
6. Հռոմեացի կանայք ներկում էին վարսերը: Սկզբնապես ներկված վարսերը թեթև վարքի նշան էր համարվում, սակայն կայսրերից մեկի կինը նորաձև դարձրեց տարբեր գույնի կեղծամներ կրելը, իսկ ավելի ուշ նաև վարսերը ներկելը:
7. Հռոմեացիներն օճառ չէին օգտագործում: Նրանք ամեն օր լոգանք էին ընդունում, սակայն օճառ չէին օգտագործում: Դրա փոխարեն նրանք յուղերով էին իրենց պատում:
Եթե չեք ուզում կարդալ կարող էք լսել
Հռոմի Աստվածներ
Հին հռոմեական դիցարանը հարուստ էր աստվածներով
Ահա մի քանիսը
- Յուպիտեր—Գերագույն աստված, լույսի, որոտի հովանավոր
- Յունոնա—Անձրևի, հաղթանակի աստվածուհի, Յուպիտերի կինը։
- Միներվա—Արհեստների, արվեստի, գիտության աստվածուհի։
- Դիանա—Որսի և բեղմնավորության դիցուհի։
- Յանուս—Արևի, մուտքի և ելքի աստված։
- Վեստա—Սրբազան կրակի դիցուհին։
- Վուլկան—Ավերիչ կրակի, դարբինների հովանավոր աստվածը։
- Սատուրնուս—Երկրագործության և ժամանակի հովանավոր աստված։
- Մարս—Պատերազմի աստված։
- Վեներա—Ամուսնական սիրո աստվածուհի։
- Ամուր—Սիրային զգացմունքները գրգռող աստված։
- Մերկուրիուս—Առևտրի և ճանապարհների հովանավոր աստված։
- Ցերերա—Հողի, մայր երկրի դիցուհի։
- Նեպտուն—Ծովերի, ձիաբուժության, ձիարշավների աստված։
- Պլուտոն—Ստորերկրյա աշխարհի աստված։
- Պրոզերպինա—Բերրիության և ստորգետնյա աշխարհի աստվածուհի
Հռոմեական կայսրությունում է ծագել նաև քրիստոնեությունը: Կոստանդիանոս I կայսեր 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաները ստացան դավանանքի ազատություն: Հետագայում քրիստոնեությունը դարձավ պաշտոնական կրոն: Կայսրության խոշոր քաղաքներում՝ Ալեքսանդրիա, Հռոմ, Կոստանդնուպո լիս, Երուսաղեմ, Անտիոք, ստեղծվեցին եպիսկոպոսու թյուններ, որոնց առաջնորդները ստացան պատրիարք տիտղոսը: Իսկ Հռոմի և Ալեքսանդրիայի պատրիարքները կոչվում էին նաև պապեր:
Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա
Մարդկությունը մինչ օրս օգտվում է հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից:
Հին հռոմեացիների հայտնի հայտնագործություններից էր բետոնը: Այդ շինանյութը լայնորեն օգտա գործվում էր Հռոմեական պետությունում և թույլ էր տալիս ամուր և վիթխարածավալ շինություններ կառուցել:
Հռոմեացիները գլադիատորական մարտերի հա- մար կառուցում էին հսկայական շինություններ՝ ամֆիթատրոններ: Դրանք հունական թատրոնների կատարելագործված տարբերակներն էին և համարվում են ներկայիս ֆուտբոլային մարզադաշտերի նախատի պերը: Ամֆիթատրոններից խոշորագույնը Հռոմի Կոլի զեումն էր, որը տեղավորում էր մոտ 60 հազար հանդիսական:
Պատերազմից հաղթանակով վերադարձած զորա վարների պատվին կառուցում էին ժամանակավոր հաղթակամարներ: Դրանց տակով պետք է հանդի սավոր անցնեին զորավարը, նրա զինվորները և ռազմագերիները: Հետագայում հաղթակամարները դար ձան մշտական և հռոմեական քաղաքների կարևոր ճարտարապետական կառույցներից էին: Նոր ժամանակներում դրանց օրինակով եվրոպական շատ քաղաքներում կառուցվեցին հաղթակամարներ: Հին Հռոմում կատարելագործեցին ջրմուղը և կոյուղին: Հռոմեացիները կատարելության հասցրին ջրանցույցների շինարարությունը: Այն թույլ էր տալիս տասնյակ կիլոմետր հեռու վայրերից խմելու և ոռոգման ջուր բերել: