Ձմռան վերադարձը

Աշնանային մի օր, արձակուրդներին, երբ ես բակ էի իջել զբոսնելու, իմ ուշադրությունը գրավեցին ծառի վրա դողացող, ընկճվաց, տխուր տերեւները, այնպիսի տպավորություն էր, որ բռնել են մայրիկի ձեռքը եւ վախենում են բաց թողնել: Ես վազեցի մայրիկիս մոտ եւ հարցրեցի, թե ինչու են տերեւները դողում: Մայրս ասաց, նրանք վախենում են ձմռան գալուց: Ես այդ մտքից համ տխրեցի, համ ուրախացա: տխրեցի նրա համար, որ աշնան գույները կկորչեն ձյան տակ: Բայց ուրախացա, որ շուտով ձմեռ է գալու, չէ որ ձմեռն էլ պակաս գեղցիկ չէ: Ձմռանն էլ սրտիս ուզածի չափ կարող եմ ձնագնդի խաղալ, չմուշկ ու սահնակ քշել, և սպասել իմ Նոր տարվա նվերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *